Առաջին նախաբժշկական օգնություն
Տնային դեղատուփ. առաջին օգնության դեղորայքային փաթեթ
Յուրաքանչյուրիս անհրաժեշտ է դեղերի մի փաթեթ ունենալ, որը կօգնի և՛ իրեն, և՛ շրջապատին՝ առաջին օգնություն ցուցաբերելու գլխացավի, ատամնացավի, մարմնի բարձր ջերմաստիճանի կամ ստամոքսի խանգարման դեպքում։
Այդ իսկ պատճառով հարկավոր է իմանալ, թե որոնք են այսպես կոչված առաջին անհրաժեշտության դեղամիջոցները, որոնք կարելի է կիրառել առանց բժշկի նախնական խորհրդի։ Միաժամանակ անհրաժեշտ է հիշել, որ առաջին օգնությունից հետո պետք է անպայման դիմել մասնագետի օգնության։
Տնային պայմաններում և աշխատանքի վայրում առաջին բուժօգնություն պահանջող հիմնական դեպքերը և ախտանիշները հետևյալն են.
-
վնասվածք,
-
այրվածք,
-
ուշաթափություն,
-
թունավորում,
-
փորլուծություն,
-
ալերգիկ հակազդեցություն,
-
մրսածություն,
-
ցավային ախտանիշ,
-
սրտանոթային խանգարումներ,
-
բորբոքում։
-
Ի դեպ, առաջին օգնության դեղորայքային փաթեթը հարկավոր է նաև ճանապարհորդության ընթացքում։
Ինչպե՞ս է ձևավորվում տնային դեղատուփը
Առաջին հերթին հարկավոր է որոշել պահպանման ճիշտ տեղը։ Ցանկալի է, որ այն լինի ձեռքի տակ, սակայն` երեխաների համար անհասանելի տեղում։ Հույժ կարևոր է ձեր ուշադրությունը դեղատուփի մեջ ուժեղ ազդեցության դեղամիջոցների (հակագերճնշումային, քնաբեր, ցավազրկող և այլն) առկայության դեպքում։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում տուփը պահել սենյակի կամ խոհանոցի վերին դարակներում։
Դեղերի պահպանման համար հիմնականում անհրաժեշտ են սառը, մութ և չոր պայմաններ։ Հետևաբար, հարկավոր է կացարանում ընտրել այս պահանջներին լավագույնս համապատասխանող անկյուն։ Օրինակ. հեղուկ հակաբիոտիկները, գլյուկոզան, հակահազային օշարակը, աչքի կաթիլները, բուսական թրմուկները խորհուրդ է տրվում պահել սառնարանում` չհասցնելով նրանց սառցակալման։ Անիմաստ է այս դեղամիջոցները ձեռք բերել նախօրոք և մեծ քանակությամբ, քանի որ դրանց վաղեմության ժամկետը, որպես օրենք, երկարատև չէ։ Առհասարակ, հարկավոր է կես տարին մեկ վերանայել դեղատուփի պարունակությունը։ Բոլոր դեղերի փաթեթներին պետք է նշված լինի վաղեմության ժամկետը։ Հինգ տարուց ավելի վաղեմության ժամկետով դեղերը, առանց վարանելու, հարկավոր է դեն նետել, քանզի դրանց ընդունումը անիմաստ է, իսկ որոշ դեպքերում նույնիսկ` վտանգավոր։ Դեղն ընդունելուց առաջ ուշադիր զննե՛ք դեղամիջոցի բացատրական պիտակի վրայի նշումները։ Վաղեմության ժամկետի նկատմամբ անփույթ վերաբերմունքը կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։
Դեղատան պայմաններում պատրաստված դեղամիջոցները նախատեսված չեն երկարատև պահպանման համար։ Թուրմերը, եփուկներն ու խառնուրդներն ունեն ամենակարճ պահպանման ժամկետ։ Սենյակային պայմաններում այդ միջոցները չի կարելի պահել 2-3 օրից ավելի։ Հեղուկը պղտորվելու և նրանում նստվածք գոյանալուն պես այն հարկավոր է դեն նետել, քանզի օգտագործման համար այն այլևս պիտանի չէ։
Տան պայմաններում դեղերը պահելու համար ցանկալի է ընտրել այնպիսի մի արկղ, որում դասավորված դեղերը շուռ չգան։ Կարելի է օգտվել արդեն իսկ պատրաստի վաճառվող դեղատուփերից, որոնք շատ հարմար են, կոմպակտ և որ բացելուն պես բոլոր դեղերը երևում են։
Սպիրտի հիման վրա պատրաստված կաթիլները պետք է պահել հերմետիկ փակվող սրվակների, իսկ քսուկները` լավ փակվող տարաների մեջ։
Փոշու տեսքով դեղամիջոցները, հաբերը, մանր դեղահատերն անհրաժեշտ է պահել չոր, լույսից հեռու տեղում։ Հիշե՛ք, որ չի կարելի կիրառել խունացած և խոնավացած դեղամիջոցները։ Հակաբիոտիկները (բենզիլպենիցիլին, քլորտետրացիկլին, ստրեպտոմիցին և այլն) հարկավոր է պահել չոր միջավայրում, որի ջերմաստիճանը +1˚- +10˚ է ըստ Ցելսիուսի սանդղակի։
Ի՞նչ պետք է պարունակի տնային դեղատուփը
Դեղատուփի մեջ անհրաժեշտ է ունենալ ստերիլ փաթեթավորված բինտ կամ անձեռոցիկ, որը պիտանի է երկար պահպանման համար։ Ոչ ստերիլ փաթեթավորման բինտը նունպես անհրաժեշտություն է, քանի որ այն շատ հարմար է հարբուխի ժամանակ` որպես մեկ անգամ օգտագործվող թաշկինակ, կամ էլ որպես այունահոսություն կանգնեցնող սեղմիչ։
Առաջին անհրաժեշտության պարագաներից են նաև.
-
ստերիլ և ոչ ստերիլ բամբակը,
-
սովորական և հականեխիչ կպչուն ժապավենը,
-
կաթոցիչը,
-
քսուկների համար նախատեսված փոքրիկ թիակները,
-
սնդիկային ջերմաչափը,
-
ներշնչակը՝ քիթ-կոկորդային հիվանդությունների համար:
-
Յոդը, որը կկիրառվի մանր վնասվածքների ախտահանման և տարբեր նպատակների համար (սրսկումից առաջացած կոշտուկների, նյարդի բորբոքման և այլն)։ Մեծ տրամաչափի և խորը վերքերի դեպքում այն մշակում են յոդով` միայն եզրերից, որպեսզի չգրգռվի առանց այն էլ վնասված հյուսվածքը (այլընտրանք է Բետադինի լուծույթը, որով մշակում են նույնիսկ բաց վերքերը և սեռական օրգանները):
-
Զմրուխտ-կանաչ լուծույթը, որն օգտագործվում է վերքերի և ջրծաղիկի հետևանքով առաջացած բշտիկների մշակման համար:
-
Կալիումի մանգանաթթուն, որի նոսր լուծույթնը օգտագործվում է թունավորման կասկածի ժամանակ` ստամոքսի և աղիների լվացման նպատակով։ Իսկ խիտ լուծույթով մշակում են խիստ աղտոտված վերքերը:
-
Մանանեխի կպչանը, ջերմակը, սառույցի պարկը, հոգնայի պիտույքը, ջուր չներծծող տակաշորը, բժշկական ձեռնոցները, զարկերակային ճնշում չափելու սարքը, ֆոնենդոսկոպը, միանվագ օգտագործման ներարկիչները, պինցետը, բութ ծայրով մկրատը, ախտահանման տուփը և այլն։
Թվարկածը` փաթեթի նվազագույն և մշտական պարունակությունն է, որին յուրաքանչուր անհատ կավելացնի իրեն անհրաժեշտ դեղերը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց։
Եթե տնային դեղատուփի որևէ դեղամիջոց ալերգիկ հակազդեցության պատճառ է հանդիսացել (քոր, ցան, փորլուծություն, սրտխառնոց)` այդ դեղամիջոցը հարկավոր է անմիջապես բացառել։ Ալերգիկ հակազդեցություններից խուսափելու համար դեղամիջոցները հարկավոր է ընդունել 100 մլ-ից ոչ պակաս մաքուր ջրով։ Նկատվել է, որ պառկած վիճակում ընդունած դեղահաբն ավելի ուշ և դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում դեղն ընդունել ուղղահայաց դիրքում։
Արգելվում է փոքր երեխաներին բուժել մեծահասակների համար նախատեսված դեղամիջոցներով։ Մանուկներին պետք է հատկացվի առանձին դեղատուփ, որի պարունակությունը պետք է ընտրվի բժիշկի խորհրդով։
Արտաքին և ներքին օգտագործման դեղամիջոցները պետք է դրված լինեն տարբեր ենթաբաժիններում, իսկ թունավոր նյութերը հարկ է ընդհանրապես առանձնացնել։
Մինչ կողմնակի ազդեցություն ունեցող դեղեր ձեռք բերելը, խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ։ «Մի՛ վնասիր» բժշկական կարգախոսը պետք է դառնա նաև ձերը։
Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն